Սանկտպետերբուրգյան մրցաշարի այսօրվա տուրը նորից խաղաղ ընթացք ունեցավ Լեւոն Արոնյանի համար, ում մրցակիցը սպիտակ ֆիգուրներով հանդես եկող Ֆրեսինեն էր: Խաղաղ ընթացք են ունեցել նաեւ մյուս պարտիաները` բացառությամբ Վաշե-Լագրավ-Վիտյուգով դիմակայության, որտեղ ռուս գրոսմայստերը հաղթանակ է տոնել: Մրցաշարում հինգ միավորով առաջատարը շարունակում է մնալ Բորիս Գելֆանդը: Արոնյանը 4,5 միավորով երրորդ հորիզոնականում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ